ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 118,46 դրամ ԱՐԾԱԹ - 397,28 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 815,12 դրամ

ՄԱԿ-ը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը

AFP

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների ճեպազրույցի ընթացքում Ղարաբայան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, գրում է Ամերիկայի Ձայնը։

«Ես տեղեկություն ունեմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) այսօր հայտնեց, որ իրենք խորապես մտահոգված են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Մեր գործընկերները տեղեկացնում են ռազմական գործողությունների շարունակման մասին, որոնք խլում են խաղաղ բնակիչների կյանքեր, իսկ շատերը վիրավորվում են: Ավերվում են քաղաքացիական բնակչության անշարժ գույքը և ենթակառուցվածքները: Հաղորդվում է, որ ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել երկու կողմերից: Հարյուրավոր ընտանիքներ լուրջ վնասներ են կրել:

Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքների միջազգային օրենքները և մարդասիրական միջազգային իրավունքը, մասնավորապես` ապահովելով խաղաղ բնակչության պաշտպանությունը և կանխելով քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները:

ՄԱԿ-ի անդամ երկրների անձնակազմը թե Երևանում, և թե Բաքվում պատրաստ են արձագանքել մարդասիրական կարիքներին, դրանց ի հայտ գալուն պես: Ոչ մի կառավարություն մեզանից միջազգային օգնություն չի խնդրել»,-ասել է նա:

Հետագայում պատասխանելով լրագրողների հարցերին կապված հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հրթիռակոծության դեպքերի մասին՝ Դյուջարիկը նշեց.

«Մենք շփման գծում, առաջնագծում չունենք դիտորդ, բայց այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ Գլխավոր քարտուղարը շատ ուղղակիորեն դատապարտել է լարվածության աճը, որը մենք տեսել ենք հակամարտության գոտում անցած մի քանի օրերի ընթացքում՝ չնայած, միջազգային հանրության բազմիցս հնչեցրած կոչերին՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու մասին:

Մենք շատ մտահոգված ենք այն ամենի կապակցությամբ, ինչին ականատես ենք, ներառյալ ռազմական գործողությունների ընդլայնումն ու հատկապես քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները:

Պետք է վերստին կրկնել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ բոլոր կողմերն անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, և բոլոր համապատասխան տարածաշրջանային և միջազգային դերակատարները գործադրեն իրենց ազդեցությունը՝ մարտերի հրատապ դադարեցման և ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների վերսկսման համար»,- հայտնեց նա:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
   
07.12.2020
   
08.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: