ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում. Հենրիխ Մխիթարյանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է գրել՝ դիմելով ՌԴ նախագահ Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին`իր անհանգստությունը հասցնելով համաշխարհային առաջնորդներին փոխանցում է Tert.am-ը:

«Մինչդեռ երկրորդ շաբաթն է, ինչ պատերազմ է ընթանում, իմ հայրենի Հայաստանն ու Արցախը ագրեսորների դեմ պայքարում պաշտպանում են երկիր ունենալու մեր հիմնարար իրավունքը, մեր պատմական հողում բնակվելու և ողջ աշխարհում հայտնի մեր քրիստոնեական արժեքները պահպանելու իրավունքը»,- գրել է Մխիթարյանը՝ շեշտելով, որ ռազմական բախումների ինտենսիվության պայմաններում ադրբեջանական հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվում մանկապարտեզները, բնակելի շենքերը, հիվանդանոցներն ու այլ ենթակառուցվածքներ:

«Ավելին, այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրացի գրոհայինների միջամտությամբ Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նաև ձեր երկրների անվտանգության համար: Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: