ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ում նշել են ՀԱՊԿ երկրներում իրավիճակը խաթարելու արտաքին ուժերի փորձերի մասին

Արտաքին ուժերը փորձում են խարխլել հասարակական-քաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, դրան կարելի էր հետևել Բելառուսում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
 
«Ուշադրություն է հրավիրվում արտաքին ուժերի ցանկությանը՝ խարխլել մեր երկրների սոցիալ-քաղաքական իրավիճակը: Մենք դրան ականատես եղանք Բելառուսում, որտեղ մեզ համար ակնհայտ են մեր եղբայր բելառուսների առջև ծառացած ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը` դրսից միջամտելու, բելառուս ժողովրդին այնպիսի կարգեր պարտադրելու համար, որոնք ձեռնտու կլինեն արտաքին խաղացողներին», - ասել է Պանկինը՝ ռազմավարական զարգացման ուղեցույցների թեմայով ՀԱՊԿ կլոր սեղանի ժամանակ:
 
Նա ընդգծել է, որ, ըստ էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին է, որտեղ «հենց մեր տանը համառորեն ցանկանում են մեզ, մեր մշակույթի, հասարակության մեջ ընկալմանը, մեր միասնության ընկալմանը խորթ որոշակի կանոններ ներդնել»:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: