ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սահմանամերձ տարածքում հանդիպում անցկացրինք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ», - Ռեզայիի խոսքերը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:

Նա ավելացրել է, որ «իրանցի սահմանապահները, իրենց լիազորություններին համապատասխան, նախազգուշացրել են Հայաստանին և Ադրբեջանին Իրանի տարածքում հրթիռների և արկերի պատահական հարվածներից հետո»:

Երկուշաբթի «Tasnim» գործակալությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումների ընթացքում արձակված մի քանի արկեր ընկել են Իրանի տարածքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: