ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին՝ Ժնեւում և Մոսկվայում

AFP

Հինգշաբթի օրը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա հայտնել է, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, և մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասել է Ֆրանսիացի նախարարը: «Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ: Այս պահին դա հաջողությամբ չի պսակվել: Վաղը Ժնևում հանդիպումներ կլինեն, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան այլ հանդիպումներ, և մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը», փոխանցում է News.am:

Ժան-Իվ Լե Դրիանը նաև դատապարտել է «Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը հղի է հակամարտության միջազգայնացման խթանմամբ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: