ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքում տեղի  է ունենում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է News.am-ը:

Այս պահին ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետ լինելու է համատեղ լուսանկար:

Դրանից հետո նախատեսված է նեղ կազմով փակ նիստ,  որին հաջորդելու է ընդլայնված կազմով բաց նիստը:

Նիստի ավարտից հետո լինելու է հայտարարություն մամուլի համար:

Հիշեցնենք, որ Ղրղըզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցում այսօրվա նիստին:

«Հանրապետության ներսում առաջացած հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Երևանում»,- ավելի վաղ հայտնել էր երկրի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նշենք նաև, որ ավելի վաղ Ռուսաստանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունից հայտնի էր դարձել, որ հանդիպմանը ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկելու են  Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցերը, այդ թվում և մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, միջսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորումը, ինչպես նաև միության ակտերի իրականացման ընթացքը:

«Հատուկ ուշադրություն կհատկացվի միության անդամ երկրներում սանիտարահամաճարակային իրավիճակին և կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր ծրագրի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
  10° 
07.03.2021
   
08.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: