ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հումանիտար աղետը. ՄԻՊ (տեսանյութ)

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարած ռազմական հանցագործությունները դատապարտելու և գործնական քայլեր ձեռնարկելու կոչով դիմել է միջազգային հանրությանը: Արման Թաթոյանը նշել է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր և ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:

«Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը թիրախային ինտենսիվ հարվածներ են հասցնում և հրետակոծում Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը: Զինված հարձակումները տարբերակում չեն դնում և գլխավորապես հստակ նպատակ ունեն քաղաքացիական անձանց հասցնել որքան հնարավոր է մեծ չափի թիրախային վնաս` զոհեր, սպանություններ, համատարած ավերածություններ:

Այս ամենն արդեն ապացուցում են ոչ միայն ռազմաօդային և հրետանային թիրախային հարձակումները, դրանց ծանր հետևանքները, այլև արգելված կասետային զինատեսակներով հարձակումները: Կասետային մարտագլխիկներով շարունակական հարվածները գյուղերի և քաղաքների, դպրոցների ու մանկապարտեզների, հայկական մշակույթային ժառանգության ուղղությամբ»,-նշել է Թաթոյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: