Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը
Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն և ներկայացնում հռչակագրի տեքստի ամբողջական թարգմանությունը։
«Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ՝ Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ:
Այս երկիրը, որ քրիստոնեության բնօրրանն է՝ պատմական Հայաստանի արևելյան մասը, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն 1921 թ. բռնակցվել է Ադրբեջանին: Արդեն 1988 թ․ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի:
Հանրաքվեից հետո Արցախի ժողովուրդն այսպիսով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերանվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց անխնա մի պատերազմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ հակամարտության խաղաղ լուծման նպատակով՝ Ադրբեջանի կողմից անկայուն «հրադադար»ն անընդհատ խախտելու պայմաններում:
2016 թ․ և սույն թվականի հուլիսին տեղի ունեցած հարձակումներից հետո չարիքի մութ շղարշը կրկին իջնում է Արցախի բնակիչների վրա, այս անգամ ավելի ստոր զազրելիությամբ՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմանբ, որն ուղեկցվում է կրակի անհամաչափ ուժգնության կիրառմամբ:
Հարձակում գործած գերտերությունների ղեկավարների վարքագիծը վկայում է այն մասին, որ «1915 թ․ ոգին », որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը, մինչ օրս շարունակվում է: Ճիշտ այնպես, ինչպես ներկայումս Սիրիայից Թուրքիայի տարածքով ներմուծված և արցախահայության դեմ հանված ջիհադիստ վարձկանները, 1915 թ․ Թուրքիայի կառավարությունը դիմել էր իր բանտերից ազատ արձակված իր իսկ հանցագործներին՝ հանելով նրանց հայ բնակչության դեմ։ Ողջ աշխարհի բարոյական պարտականությունն է գիտակցել այս ամենը և չլինել զուտ հանդիսատեսի դերում և, այդպիսով, երկրորդ ցեղասպանության հանցակից դառնալ:
Համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների աշխարհառազմավարական շահերի ֆոնին Թուրքիայի կողմից բորբոքած վառոդի տակառը կարող է շատ արագ խաթարել ՆԱՏՕ-ն ու Եվրոպան և աննկատ կերպով հանգեցնել գլոբալ բախման:
Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցը չի սահմանափակվում միայն իր բնակիչների ապագայի սահմաններում: Ավելի քան մեկ դար մոլեգնող և այսօր ռազմատենչ առաջնորդների խոսքերից և գործողություններից հանդգնաբար սրված «նեո-օսմանական պանթուրքիզմի» դեմ մեր վերաբերմունքից մեր՝ Ֆրանսիացիներիս և Եվրոպացիներիս սեփական ապագան է վտանգված: Թող բոլորը արդարացիորեն գիտակցեն սա` պարտադրելով բոլոր անհրաժեշտ միջոցներով վերջ դնել Արցախի դեմ ագրեսիային:
Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:
Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի չեզոքությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գործողություններում, որոնց ընդհանուր նպատակը Բոսֆորից մինչև Կասպից ծով հայերի բնաջնջումն է՝ « էթնիկ մաքուր միասնության » նկատառումներով, անտանելի է այսօր և պատմության առջև:
Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում:
Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը, հավատարիմ մարդկային և ժողովրդավարական արժեքներին, որոնք երկար տարիներ ի վեր դրսևորվում են ժողովուրդների միջև սերտ կապերով՝ եղբայրացման և բարեկամության հռչակագրերի միջոցով, մտահոգված համաշխարհային խաղաղությամբ, որի համար պայքարում է Ֆրանսիան և կիրակի օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խաղաղության հանրահավաքից հետո, որին մասնակցում էին երեք հազար մարդ՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, արտահայտում է հետևյալ իղձերը՝
ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորությունը, մասնակցել միջազգային օգնության ալիքին` բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ