ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Ղարաբաղի հարցում Մոսկվայի ջանքերը

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Ղարաբաղի հարցում Մոսկվայի ջանքերը, փոխանցում է News.am-ը: 

«Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆրանկ Շվաբեն:

Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն տեղեկությունների վրա, որ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է ուղարկել հակամարտության գոտի: «Ահավոր է այն, ինչ անում է Թուրքիան, չի կարելի շարունակել այնտեղ Սիրիայից գրոհայիններ ուղարկել, քանի որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է Շվաբեն:

Իր հերթին, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը մտահոգություն է հայտնել Եվրոպայի համար հակամարտության հետևանքների կապակցությամբ: «Երբ Եվրոպայի խորհրդի երկու անդամները [Ադրբեջանը և Հայաստանը] ներգրավված են զինված բախման մեջ երրորդի [Թուրքիայի] մասնակցությամբ, դա չի կարող չառաջացնել վեհաժողովի անհանգստությունը»,- ասել է նա: «Հակամարտությունը սարսափելի հետևանքներ ունի խաղաղ բնակչության համար, չեն պահպանվում միջազգային իրավունքի, հումանիտար իրավունքի նորմերը և օգտագործվում են զենքի արգելված տեսակներ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: