ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերն ու ադրբեջանցիները միևնույն է կողք կողքի են ապրելու. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչով է դիմել

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Արցախում զինված հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը, և այն օգտագործել՝ հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Պատրիարքի հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել Է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում:

«Շատ կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Դիմում եմ երկու երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար: Հանուն երկու հարևան ազգերի ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարը, և այն խաղաղ բանակցությունների համար օգտագործել»,- ասվում է փաստաթղթում:

Նա նաև երկու ժողովուրդների հոգևոր առաջնորդներին կոչ է արել աշխատել Ռուս ուղղափառ եկեղեցու հետ՝ թույլ չտալու համար, որ հակամարտությունը միջկրոնական դառնա: «Այսօր մեզանից յուրաքանչյուրն ու մենք բոլորս պետք է անենք ամեն հնարավորը, որ արյունահեղությունը դադարի»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետմականորեն եղել և լինելու են հարևաններ, հայերն ու ադրբեջանցիները միևնույն է կողք կողքի են ապրելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: