ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն Ադրբեջանին պետք է ասի, որ չի հանդուրժի ռազմական գործողություններ Ղարաբաղում. Բայդեն

Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է դադարի Անկարայի հետ խաղալ և Ադրբեջանին հայտարարի, որ չի հանդուրժի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում։ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել իր պաշտոնական կայքում, հաղորդում է Sputnik Արմենիան։

Միևնույն ժամանակ, Բայդենի խոսքով` ԱՄՆ վարչակազմը պետք է ասի, որ «Ղարաբաղի հարակից տարածքները չեն կարող անորոշ ժամանակով զբաղված լինել»։ Նա նշում է, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հրադադարի մասին համաձայնագրից անմիջապես հետո:

«Թրամփի վարչակազմն անբացատրելի լռություն է պահպանել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, թեև տարածաշրջանում պատերազմի բոց է մոլեգնում։ Թրամփի վարչակազմը պետք է ավելի ակտիվ աշխատի լարվածությունը նվազեցնելու և կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - նշել է նա։

Բայդենի կարծիքով ՝ Թրամփի վարչակազմը պետք է զգուշացնի նաև Թուրքիային, որ հակամարտությանը միջամտել չի կարելի։

Նրա խոսքով` այս հարցում դիվանագիտական լուծման հասնելը դժվար է, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է քայեր անել, քանի դեռ զոհերի քանակը չի ավելացել։



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: