ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ. Արցախի նախագահ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ տեսաուղերձով դիմել է ժողովրդին, փոխանցում է Aysor.am։

«Հրադադարի մասին հայտարարության հաջորդ օրվանից հակառակորդը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ, համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ: Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։

Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ՝ չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով։

Բայց ուշ չէ։
Նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը՝ այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը՝ հետո հաջողության դեպքում նաև՝ Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք», - ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: