ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ:

«10 օր մենք Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի (ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ), տեղացի լրագրողների, խորհրդարանի պատգամավորների հետ աշխատում էինք ՝բացատրելով, թե սեպտեմբերի 27-ից ի վեր ինչ է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման  գծում, ներկայացնում էինք նաև թե Թուրքիայի, թե վարձկանների դերը, ներգրավվածությունը, որը լիարժեք փոխում է պատկերը: Բացատրել ենք, որ հանգուցալուծման միակ իրական քաղաքական ճանապարհը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում մարդիկ իրականությունը արագ են հասկանում, նախագիծն այսօր առավոտյան մտավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ»,-ասաց Փափազյանը:

Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին,  որոնք իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին:

Փափազյանը նկատեց, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տանում Լոնդոնում, Հռոմում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: