ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային «լուրջ հետևանքներով» Ս-400-ը փորձարկելու դեպքում

ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում նա կկանգնի լուրջ հետևանքների առջև անվտանգության ոլորտում: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Որթեգուսը:

«Միացյալ Նահանգները հստակ հասկացնել են տալիս, որ հույս ունեն՝ Ս-400 համակարգերը չեն շահագործվի: Մենք նաև չափազանց պարզ ենք խոսում անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար հնարավոր լուրջ հետևանքների մասին, եթե Թուրքիան շահագործի համակարգը [Ս-400],-նշել է դիվանագետը»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամենավճռական կերպով կդատապարտի Թուրքիայում Ս-400-ի կիրառմամբ զորավարժությունները, եթե դրանց անցկացման մասին տեղեկատվությունը հաստատվի, քանի որ ռուսական զենիթահրթիռային համակարգի փորձարկումներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի պարտավորությունների հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: