ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել. Մաաս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել:

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիային նվիրված բեռլինյան գործընթացքի ժամանակ, ինչպես նաև Ուկրաինայի հարցով: Այդ բոլոր համաժողովները նվիրված են լուծումներ գտնելուն՝ պատերազմների դադարեցման նպատակով»,-ասել է նախարարը:

«Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել: Աշխարհում չափազանց մեծ թվով մարդիկ են կարծում, որ միջազգային հանրակցությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի՝ այդ հակամարտություններին վերջ դնելու համար»,-ընդգծել է Մաասը:

Դրա հետ մեկտեղ Մաասը նշել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: