ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 192,39 դրամ ԱՐԾԱԹ - 395,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 818,03 դրամ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված 2 հայ զինծառայողները ողջ են

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը ողջ են և գտնվում են հոսպիտալում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4 կմ/ժ
17 C°
 
11°  20° 
28.10.2020
10°  20° 
29.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: