ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թշնամու՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում. Ս.Հասրաթյան

Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում: Այս մասին հայտնել է Արցախ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջև, քանի որ պատասխան հարվածների հասցեատեր է դառնում ոչ թե Թուրքիան, այլ հենց Ադրբեջանը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ փոխադարձ հարվածների արդյունքները հակամարտող երկու կողմերի համար ցավոտ լինելով հանդերձ, միևնույն ժամանակ, միջազգային հանրության տեսադաշտում հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընկալվում որպես հումանիտար աղետի նախաձեռնող:

Իրողություն, որի ծանր հետևանքների պատասխանատվությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ հրադադարի հաստատումից հետո, անկասկած կրելու են Ալիևն ու իր շրջապատը: Ոչինչ և ոչ-ոք չի մոռացվում»,-նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: