ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրությունը պետք է կիրառի Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու գործիքակազմը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը խոսքերից պետք է անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ: 

Ադրբեջանա-թուրքական ուժերի շարունակվող հարձակումներն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա, ինչպես նաև հարվածները Հայաստանի Հանրապետության տարածքին  վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու և դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին:

Այն պայմաններում, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը համառորեն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից ընդունված հումանիտար զինադադարի մասին համատեղ հայտարարությունը, ինչպես նաև անտեսում է քաղաքակիրթ աշխարհի՝ արյունահեղությունը կանգնեցնելու կոչերը, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան: 

Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու առավել արդյունավետ ոչ ռազմական միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: