ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ad

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսային զրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսային զրույցների ընթացքում քննարկվել է «իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում», փոխանցում է Panorama.am:

Լավրովը շեշտադրել է հոկտեմբերի 1-ին ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության արդիականությունը։

Զրույցների ընթացքում ընդգծվել է երեք ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ին հումանիտար նպատակներով հրադադար նախատեսող մոսկովյան հայտարարությանը խստագույն հետևելու անհրաժեշտությունը։

Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: