ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը մեծ նվիրում ունեն իրենց երկրի հանդեպ. Թրամփ

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ:

«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Թրամփը:

Նախագահը նաև ընդգծել է, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, սակայն չի հստակեցրել ասելիքը:

Քարոզարշավային կարճ այցի ընթացքում Թրամփին Լոս Անջելեսում ևս դիմավորել են բազմաթիվ հայեր, որոնք Հայաստանի և Արցախի դրոշները վեր պարզած  խաղաղ ակցիա են իրականացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի՝ կոչեր հնչեցնելով, «Հայաստանը Թրամփի կարիքն ունի» վանկարկումներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: