ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Ղարաբաղյան հակամարտության գոտի. РИА Новости

AP

Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ մասին РИА Новости-ին տեղեկացրել է աղբյուրը:

«Առաջիկա օրերին պատրաստվում է ևս մեկ խմբաքանակի տեղափոխումը», - հավելել է նա:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գործակալության հետ զրույցում ասել էր, որ Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Բաքվին օգնելու համար:

Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից կռվող Մերձավոր Արևելքից բերված վարձկանների մասին տեղեկությունները հաստատել են նաև Ֆրանսիայի նախագահը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
26.11.2020
-1°   
27.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: