ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Լավրովը կոչ է արել չլարել իրավիճակը ԼՂ-ի շուրջ

AP

Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Հուսով եմ՝ այն շուտով կներդրվի: Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,- ասել է Լավրովը, փոխանցում է News.am:

Նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մոտ ժամանակներս համաձայնեցնել կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու հարցը:

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի (մենք դրանում արդեն համոզվել ենք երկու փաստաթղթերից ընդունումից հետո, որոնք թույլ են տվել էապես փոխել իրավիճակը), անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության մեխանիզմ ստեղծել: Այդ ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, այդ թվում մեր պաշտպանության նախարարությունը Հայաստանից և Ադրբեջանից իր գործընկերների հետ միասին: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի այդ մեխանիզմը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:      

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 6 կմ/ժ
5 C°
 
-2°   
27.11.2020
-2°   
28.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: