ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով, փոխանցում է Panorama.am։

«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», - ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:

Ադրբեջանի նախագահը ТАСС-ին տված հարցազրույցումնույնպես հայտնել է , որ պատրաստ է բանակցությունների:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ»,-ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 6 կմ/ժ
0 C°
 
   
25.11.2020
   
26.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: