ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը կրակի տակ են` ո՞վ կօգնի. Նուբար Աֆեյան

IDeA Foundation

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտուց New York Times-ի թղթակցությանը՝ նամակ ուղարկելով թերթի խմբագրություն, փոխանցում է News.am-ը: 

«Լեռնային Ղարաբաղում հայերի վրա հարձակումների սրման վերաբերյալ ձեր հոդվածը սարսափով համակեց ինձ:

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները և Ստեփանակերտում քաղաքացիական անձանց շարունակական ռմբակոծությունները վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվում է իրական սպառնալիքի: Անկախ նրանից, արդյոք Միացյալ Նահանգները և Ռուսաստանը բռնությունը ճնշելու համար կմիջամտեն, ամբողջ աշխարհում խոցելի մարդկանց համար հետևանքներ կան: Երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի դադարեցնեն կատարվող դաժանությունները, դա ազդանշան է ուղարկում ագրեսորներին, որ անընդունելի է հողերի բռնակցումը կամ մարդկանց և մշակույթի ոչնչացումը:

Հիտլերը, ներկայացնելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, մտածում էր այն մասին, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին: Անդրադառնալով օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությանը՝ նա, ինչպես հայտնի է, հարց է տվել. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Մոտ 30 տարի Հայաստանը գոյություն է ունեցել որպես նոր անկախ հանրապետություն, և ամբողջ աշխարհում հայ ներգաղթյալները, նրանց թվում՝ ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ են ծախսել սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնեն Հայաստանին վերածնվել և բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համավարակի պատճառով, առաջընթացն անշեղորեն դանդաղում է:

Կմիջամտի՞ արդյոք Ամերիկան, որպեսզի կանխի նման վայրագությունը»,- նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: