ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա Կաթողիկոս

Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը և Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում։ Այս մասին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին ուղղած իր շրջաբերական նամակում շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը։

«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերական լայն հնարավորություններով կոչված է բարձր պահել Արցախի ճանաչման դրոշը։ Արդարև, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման   որևէ քայլ իր կարևոր նպաստը կարող է բերել միջազգային համայնքին կողմից Արցախի անկախության ճանաչման գործում», նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։ Արամ Ա  Վեհափառը հանձնարարել է թեմերի առաջնորդ սրբազաններին, ազգային կառույցներին ու հարակից մարմիններին հետևողական աշխատել Արցախի միջազգային ճանաչման համար։

Նորին Սրբությունը միաժամանակ հիշեցրել է, որ «գործնական բոլոր միջոցներով պետք է շարունակենք մեր ամբողջական ու անվերապահ աջակցությունը Հայոց բանակին։ Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր ազգի ու հայրենիքի գոյության երաշխիքն է, բոլոր ճակատներում մեր հերոս տղաները պայքարում են գիշեր-ցերեկ և պատրաստ են իրենց արյունը թափել հանուն Արցախի անկախության»։

Նշվում է նաև, որ Վեհափառ Հայրապետը նաև հոգևոր առաջնորդների, միջեկեղեցական կառույցների և կազմակերպությունների հետ իր շփումնրում շարունակելու է մեծ կարևորություն տալ Արցախի ճանաչման հարցին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: