Հավատացե՛ք, նորի և հնի համադրումից է ծնվում հաջողությունը. Սենոր Հասրաթյան
Ադրբեջանա-արցախյան շուրջ 30-ամյա զինված հակամարտության ընթացքում Բաքուն միշտ էլ օգտվել է թուրքական և օտարերկրյա տարբեր վարձկան գրոհայինների օժանդակությունից: Այս մասին գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այդպես է եղել 1991-1994 թվականներին, նույնը կրկնվել է 2016-ի ապրիլյան առճակատման ժամանակ, այդպես է նաև հիմա: Եթե առաջին պատերազմում Անկարան Մոսկվայի բարձրաձայն զգուշացմամբ ձեռնպահ է մնացել Արցախյան ճակատում մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալուց, ապա թուրքական կամավորականների ու աֆղանական մոջահեդների և չեչենական վարձկանների, ինչպես նաև ուկրաինական վարձկան օդաչունների ներկայությունը ժամանակին ապացուցվել է բազմաթիվ փաստերով...
Նույնը կրկնվել է նաև 2016-ի ապրիլին:
Այս անգամ արդեն Բաքուն օգտվել է թուրքական զինվորական հրահանգիչների, իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասնագետների և Սիրիայից տարբեր ճանապարհներով Ադրբեջան տեղափոխված գրոհայինների ծառայություններից:
Այսօր էլ տեղի է ունենում նույնը, բայց առավել բացահայտ և մեծ ծավալներով: Նորից Արցախյան ճակատում են ոչ միայն թուրքական բանակի ցամաքային զորքերի բարձրաստիճան հրամանատարներն ու շուրջ 200 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ուժերը, այլև վերջինիս կողմից աբշերոնյան երկիր ներկրված տարատեսակ սպառազինությունն ու ռազմատեխնիկական միջոցները, ինչպես նաև սիրիական ու պակիստանյան ահաբեկչական կազմավորումները:
Փաստենք, որ առաջին երկու դեպքերում հայկական զինված ուժերը պատվով ընդունեցին թշնամու կողմից նետված մարտահրավերը և Բաքվին ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա երրորդ ու, թերևս, առավել լայնածավալ առճակատումն է մինչև ատամները զինված ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ, որից հաղթանակով դուրս գալու համար մեր տրամադրության տակ եղած ռազմական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները գրագետ ու արդյունավետ օգտագործելուց բացի, անկասկած, պետք է հաշվի առնենք նաև նախորդ երկու պատերազմներում տարած հաղթանակների փորձը:
Հավատացե՛ք, նորի և հնի համադրումից է ծնվում հաջողությունը: Իսկ մենք դա կարող ենք անել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 2,57 կմ/ժ