ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին

Պետք է Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրեսիա լինի, իսկ սահմանային կրակոցները գնահատել որպես ագրեսիա, վաղ է: Այս մասին, ինչպես փոխանցում է aysor.am-ը, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունների առնչությամբ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Եթե եղավ Հայաստանի վրա հարձակում, այո, նախ պետք է դիմենք ՄԱԿ-ին՝ ֆիքսելու, որ մեր դեմ ագրեսիա է: Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, և այդ ամենը կանոնակարգված է: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել: Առաջին դեմքերի մակարդակով ինֆորմացիայի փոխանակում կա: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք, բայց ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ին դիմելու պահը չի գա», - ամփոփեց ՀՀ փոխարտգործնախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: