ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը «Ինդիփենդնթ»-ին տված հարցազրույցում Ալիևի կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն է որակել

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին տված հարցազրույցում քննադատել է Ալիևի վարչակազմն ու նրա կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն անվանել։ 
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։
 
«Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կարող է ստիպել հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում: 
Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով»,-ասել է նախագահ Սարգսյանը։  
Ըստ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստացել է իր ժողովրդին, որ երբ ցանկանան կարող են շատ արագ գրավել Արցախը։ Սակայն հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը` ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ։ 
Սարգսյանը «Ինդիփենդնթ»-ին ասել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը ոչ միայն մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին, այլև վկայում են, որ ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատեղ:
 
Լրագրողի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանին հաջողվել է 25 տարիների ընթացքում զսպել հակամարտությունը, բայց նրա իրավահաջորդի իշխանության օրոք արդեն երկու մեծ բախում է տեղի ունեցել, Սարգսյանն ասել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները, ընդգծելով, որ Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներսում համախմբված լինել։
 
 «Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով»,-ասել է Սերժ Սարգսյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: