ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Նախօրեին ադրբեջանական ԱԹՍ է փորձել մտնել Սյունիքի տարածք, սակայն ոչնչացվել է. Արտակ Դավթյան

Ադրբեջանն արդեն հարվածներ հասցրել է Հայաստանի տարածքում զինվորական ենթակառուցվածքների որոշակի տարրերի, որի մասին բարձրաձայնվել է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, ով այս օրերին համակարգում է Սյունիքում պաշտպանական աշխատանքները, փոխանցում է News.am-ը: 

«Նախօրեին Սյունիքում աշխատել են մեր հակաօդային պաշտպանության միջոցները, իրենք փորձել էին անօդաչու թռչող սարքով մուտք գործել Հայաստանի տարածք, ոչնչացվել են, դրանով հարցը ավարտվել է: Սա առաջին դեպքը չէ: Մեր ՀՕՊ համակարգերը բավականին արդյունավետ աշխատում են, չնայած, հակառակորդն էլ արդեն դասեր է քաղել եւ փորձում է այլ հնարքներ օգտագործել, որպեսզի կատարի իր խնդիրը եւ չխոցվի»,-ասաց նա:

Արտակ Դավյթանի խոսքով, Սյունիքի մարզում հակառակորդը փորձում է վարել հետախուզություն, որ հասկանա, թե ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունների ժամանակ, նաեւ այլ ռազմական նպատակներ է հետապնդում, դրա համար ակտիվ հետախուզություն է իրականացնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 5 կմ/ժ
4 C°
 
-2°   
28.11.2020
-1°   
29.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: