ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

interaffairs.ru

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին:

Երկու երկրների ղեկավարները Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցների ժամանակ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: