ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետակոծել Մարտակերտն ու հարակից գյուղերը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30-ի սահմաններում հակառակորդի կողմից կրկին հրետակոծվել են Մարտակերտ քաղաքի մոտակա գյուղերը, ոչ ինտենսիվ՝ նաև քաղաքը: Հրետակոծության հետևանքով վնասվել են բնակարաններ և հասարակական նշանակության շինություններ: Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի խոսքով՝ քաղաքում վնասի չափը մեծ է և ամենօրյա աշխատանքներ են տարվում այն ճշտելու համար: Ժամը 14:40-ի դրությամբ՝ դեռևս, ոչ ինտենսիվ ձևով հրետակոծվում է Մարտակերտը»,- ասել է Զաքարյանը:

Լրագրողի խոսքով՝ քաղաքում գործում է կոմունիկացիոն համակարգը, կա էլեկտրական հոսանք, ջուր, սակայն դեռ չկա բնական գազը, որն, անվտանգության նկատառումներով, կտրվել էր պատերազմի հենց առաջին օրը:

«Բնակչության հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ կամ ընկճվածություն չկա, ապաստարաններում են: Բոլորը մտածում են միայն հաղթանակի մասին»,- նշել է Լուսինե Զաքարյանը:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
30.11.2020
   
01.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: