ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. Փաշինյան

Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Բոլոր այն հույսերն, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի», - ասել է ՀՀ վարչապետը։

Նա, սակայն, նշել է, որ հիմա այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար։

«Այն, ինչի հետ մենք համաձայն ենք, կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է այս փուլում», - ասել է ՀՀ վարչապետը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: