ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 729,18 դրամ ԱՐԾԱԹ - 361,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 957,49 դրամ

Արցախի դեմ Ադրբեջանը կիրառում է չեխական DANA հրետանային կայանքներ․ ՊԲ (լուսանկարներ)

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նշենք նաև, որ վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:

Ստորև ներկայացնում ենք ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները»,- հայտնում է ՊԲ-ն։

 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
04.12.2020
   
05.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: