ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջնագծում մարտերը շարունակվում են

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են: Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտ Արաքսի հունին: Մի քանի օջախային, առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում: Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Հակառակորդի կողմից կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ ու մասամբ՝ օդուժ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: