ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը. Քիմ Քարդաշյան

© Sputnik / Асатур Есаянц

Ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Արցախյան պատերազմի առաջին օրերից հետևում է իրավիճակին՝ կարեկցելով Արցախին և Հայաստանին։ Իր 40-ամյակը հայտնի աստղը նշել է հոկտեմբերի 21-ին և իր ծննդյան օրը, բառացիորեն հենց նոր, նա կիսվել է հրաշալի լուրով, փոխանցում է News.am։

«Ծննդյան լավագույն նվերը», - իր Instagram-ի Stories բաժնում գրել է նա։ - Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների համատեքստում։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեին (ANCA) և UCLA գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք միասնական գլոբալ հայ ազգ ենք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
02.08.2021
17°  30° 
03.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: