ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վախի ազդեցության տակ է եղել». ԱԱԾ-ն հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է

ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։

Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն բեմականացված տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էր.«Բարի գալուստ ձեր տուն»։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հայտնվել։

«Հոկտեմբերի 7-ին` գերեվարվելուց հետո, ադրբեջանական az.sputniknews.ru կայքին տված հարցազրույցի ընթացքում (Ազնիվ Բաղդասարյանն ասուլիսով էր հանդես եկել, և կայքում ոչ թե հարցազրույց էր, այլ հոդված – խմբ.) վախի ազդեցության տակ կինն ասել է, որ 3 օր գտնվել է անգիտակից վիճակում։ Դրանից հետո իբրև թե կնոջը հայտնաբերել են ադրբեջանցի զինվորները և իբր փրկել նրա կյանքը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԿԽՄԿ–ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են այնտեղ հայտնված Ազնիվ Բաղդասարյանին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին և ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել»,–ասաց Ամատունին։



Read more: https://armeniasputnik.am/society/20201022/25015160/vakhi-azdecutyan-tak-e-exel-axmakaharuyc-tesanyuti-aznivn-iroq-gerevarvel-e.html

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: