ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«50 PLUS». Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ  երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի հայ համայնքներում  բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:

Եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի 50մլն, իսկ տարեկան արդեն 600մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնի էլ ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում Հիմնադրամը հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել Հայրենիքի կամ Սփյուռքի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին:

«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբման իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունցք, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավվածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր, ավելի ամուր Հայրենիքը»,- իր խոսքերում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: