ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀԿ. Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին

Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի վերջից ի վեր Ղարաբաղում բռնությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձիք տեղահանվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են: Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած տարածքների յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի, - ասել է նա: - Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին: Բռնության և հետագա տեղահանման շարունակական ցիկլերն էլ ավելի կսրեն առանց այն էլ անորոշ առողջական վիճակը»:

Բյուրոյի տնօրենն ընդգծել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչության բժշկական օգնության տրամադրման գործում խափանման, և լրացուցիչ բեռ են դառնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:

«ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու մարդկանց կյանքը և ապրուստի միջոցները հանրային առողջությանը սպառնացող սպառնալիքներից, որոնք աննախադեպ են այս սերնդի կյանքում: ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակիչներին և բժշկական հաստատությունները, որոնք խնամք են տրամադրում հիվանդներին և վիրավորներին՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենսդրության: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է զերծ պահել բռնությունից առողջապահական աշխատողներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարել համաճարակի դեմ, շարունակել է ԱՀԿ պաշտոնյան:

«Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր նշանակություն ունի առողջապահության մատչելիությունը պահպանելու համար, ինչը մարդու հիմնարար իրավունքն է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: