Ոչ պաշտոնական տվյալներով Ադրբեջանն ունի մինչև 10 հազար սպանված. ՊՆ (տեսանյութ)
Ադրբեջանի բանակն այս պահին, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված և շատ ավելի մեծ քանակով վիրավորներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի օգտատերերը փորձում տեղեկություն գտնել սպանվածների վերաբերյալ, որոնց անունները թաքցնում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ, այլևս անհնար է դառնում: Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին ու հրապարակայնացնել դրանք: Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչև 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է»,- ասված է ՊՆ տարածած տեսանյութում:
Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավական մեծ թիվ են կազմում օդաչուները: Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ ադրբեջանական օդուժի, մասնավորապես մարտական ինքնաթիռների հաջող խոցումների մասին:
«Ահռելի քանակ են կազմում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները, սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում հենց այդ ստորաբաժանումներին այն պարզ պատճառով, որ սովորական հետևակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում: Մեծ թիվ են կազմում նաև հրամանատարները, հաշվի առնելով, որ Արցախի ՊԲ գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է»,- նշվում է տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ նման հարթակների առկայությունը և դրանց արագ տարածումն ադրբեջանցի օգտատերերի շրջանում, վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում կապված բանակի ահռելի կորուստների ու դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ:
«Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, որոնք օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույնն են ուղարկում Ադրբեջանի միապետին»,- նշվում է ՊՆ տարածած տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածների մարմինները, ինչը դրանց մեծ թիվը, ինչպես նաև դրանց շարքերում թուրք զինծառայողների ու սիրիացի ահաբեկիչների առկայությունը թաքցնելու լավագույն միջոցն է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 1,54 կմ/ժ