ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻԻՀ-ն որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիայի դրսևորում իր սահմաններին և իր տարածքում. Ռուսաստանում Իրանի դեսպան

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հաղորդել էին, որ անօդաչուն ընկել է Իրանի սահմանային տարածքում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց: Մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ղարաբաղում մարտերի պատճառով ութ արկ է ընկել սահմանային տարածքում գտնվող տներին:

«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում գործունեությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում անընդունելի է, մենք լրջորեն նրանց նախազգուշացրել ենք անհրաժեշտ զգուշության մասին», - ասել է Ջալալին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիայի դրսևորում իր սահմաններին և իր տարածքում», - նշել է դիվանագետը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: