ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Human Right Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Union of Informed Citizens

Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Human Rights Watch- ը՝ ամփոփելով Արցախում հետաքննության արդյունքները:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch- ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման չորս դեպք:

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը: Կասետային զինամթերքը երբեք ոչ մի պարագայում չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի, առավել ևս քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վտանգի պատճառով»,- ասել է Human Rights Watch- ի զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է, թե արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինծառայողներին քաղաքացիական անձանցից և ռազմական օբյեկտները՝ քաղաքացիական օբյեկտներից: Արգելվում են այն հարձակումները, որոնք օգտագործում են մարտական մեթոդ կամ միջոց, որոնք չեն կարող ուղղված լինել միայն որոշակի օրինական ռազմական թիրախի: Human Rights Watch- ը բազմիցս խնդրանքներ է ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը ՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլատվություն դեռ չի տրվել:
Human Rights Watch-ն ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթածները Ստեփանակերտի մի քանի վայրերում: Human Rights Watch- ը նաև ուսումնասիրել է հրթիռի՝ Հադրութում արված լուսանկարները, պայթյունի հետևանքները և զինամթերքի մնացորդները, ինչպես նաև չպայթած զինամթերքը: Human Rights Watch- ը զրուցել է նաև վեց մարդու հետ, որոնք ականատես են եղել հարձակումներին:

Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch- ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: