ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Arcakh24.info

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը իր ֆեյսբուքի էջում հրապարակած ուղերձով ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, փոխանցում է Panorama.am:

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներ, եկեղեցիներ, կատարելով հնարավոր բոլոր ռազմական հանցագործություններ: Ավելի քան 800 զինվոր է զոհվել Ադրբեջանի կողմից հարձակումների դեմ պայքարում, նաև տասնյակ խաղաղ բնակիչներ  են զոհվել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման պատճառով ձմռան ընդառաջ քնում են մեքենաներում կամ բաց դաշտերում:

Ես պաշտոնապես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը:

Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան որոշեցին պատերազմ վարել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնել, որ նրանք կուշանան իրենց նպատակներում: Ալիևին և Էրդողանին պետք է հստակ ասել, որ եթե նրանք շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգներն անգործ չի մնա:

Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,-գրել է Ադամ Շիֆը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: