ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Հույս ունեմ, որ Մոսկվան այս անգամ էլ իր վճռական խոսքով կկասեցնի երրորդ պատերազմը Արցախի դեմ. Պարգև Սրբազանի կոչը

Արդեն մեկ ամիս է, որ դաժան պատերազմ է գնում Արցախում: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ նա, մասնավորապես, նշել է. «Թուրքիան իր ամբողջական ուժով ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին: Մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն  այս նոր ցեղասպանությունը:100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ: Ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ:

Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանիկ կայսրություն ստեղծել՝ պանթուրանիկ, Թուրքիայից մինչև Չինաստան: Այդ ճանապարհի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը, և այդտեղով մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը: Երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական անձինք, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ, ինչպես նաև 1990-ականնեներին, ինչպես նաև 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում:

Խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ, թե շուտ, ավարտվում են: Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ և մի օպտիմալ լուծում գտնել: Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
-2°   
27.11.2020
-2°   
28.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: