ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք հապաղելու ժամանակ չունենք. Կարեն Բեքարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով պատերազմի դիցանագիտական ճակատում առավել արդիական քայլերը։ Ըստ նրա՝ առավել քան արդիական է երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ։ Բեքարյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Պատերազմի դիվանագիտական ճակատում առավել քան արդիական է. Երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ.

ա/ խորհրդակցություններ - Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, այլ երկրների և միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքների, դրանց ընթացքի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ,

բ/ բանակցություններ - ՀՀ-ՌԴ ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների երկկողմ օրակարգի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ` առկա իրողությունների և դրանց վերափոխումների համատեքստում,

գ/ բանակցություններ - հրադադարի, ըստ անհրաժեշտության` հրադադարի պարտադրման, հրադադարի վերահսկման մեխանիզմների, կարգավորման գործընթացի նախապատրաստման և բուն գործընթացի վերաբերյալ, Առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - Ֆրանսիայի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք Ֆրանսիայի հետ, օրակագում` Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ֆրանսիական հարաբերություններ (այդ թվում` առկա իրողությունների և դրանց վերափոխման համատեքստում),

Առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - ԱՄՆ-ի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք ԱՄՆ-ի հետ, օրակագում` հայ համայնքի դերն ու նշանակությունը ԱՄՆ քաղաքական գործընթացներում, Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ-ամերիկյան հարաբերություններ,

Լավագույնս համակարգված, կենտրոնացված և արագ իրականացվող աշխատանք (ներառելով` խորհրդարանական ձևաչափերն ու Սփյուռքի ներուժը) ՀՀ բարեկամ երկրներից 5-7-ի հետ, օրակարգում` Արցախի անկախության ճանաչումը և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները,

Ընթացիկ և հետևողական աշխատանք միջազգային գործընկերների հետ (առաջնահերթությունների շարքում` Իրան, Վրաստան)` դեռևս կոնստրուկտիվ ռեսուրսի լիարժեք կիրառմամբ:

Մենք հապաղելու ժամանակ չունենք: Համբերություն և հաղթանակ»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: