ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«ՄԻԵԴ դիմում է ներկայացվել բոլոր 8 ռազմագերիների վերաբերյալ։ Պահանջել ենք, որպեսզի անհապաղ միջոց կիրառի ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ։ Տեղեկատվություն ենք պահանջել անձանց որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ, որտեղ են գտնվում, ինչ պայմաններում են պահվում, ինչպես նաև պահանջել ենք միջոցներ ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասել է Կիրակոսյանը։

Նա, չհայտնելով անունները, նշել է, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։

«ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել այդ 5 գերիների մասով և ժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ ևս նույն պատասխանը կստանանք Դատարանի կողմից»,- ասել է Կիրակոսյանը։

Հայկական կողմը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, ինչպես նաև դատարանից ստացած պատասխանի մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: