ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը

Լեռնային Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Հրադադարի երրորդ փորձն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև ինտենսիվ բանակցություններին `Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: