ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրու Շոֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել:

«Հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին նաև մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին տարածած Համատեղ հայտարարություն բոլոր ասպեկտներն իրագործելու համար՝ համաձայն իրենց պարտավորությունների՝ նշելով, որ նրանք հաստատել են այդ պարատվորությունները Փարիզում հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաև հիշեցրել են կողմերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին արված համատեղ հայտարարության մասին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Միսնկի խմբի հովանու ներքո:

Ինտենսիվ բանակցությունների ընթացքում համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները քննարկել են հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի պահպանմանը հետևելու հնարավոր պարամետրերը և հոկտեմբերի 10-ին արված Համատեղ հայտարարության համաձայն՝ համապարփակ լուծման հիմնական նշանակալի տարրերի շուրջ քննարկումների սկիզբը: Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում, որպեսզի քննարկեն, համաձայնության գան և, ըստ ժամանակացույցի, որը կհամաձայնեցվի, սկսեն բոլոր քայլերի իրագործումը, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ համաձայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքների»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: