ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: