ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 118,46 դրամ ԱՐԾԱԹ - 397,28 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 815,12 դրամ

Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան

Շատ մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի կողմից նոր նախաձեռնության, բայց շատ ավելի լայնակի, այդ թվում՝ հողի վրա վիճակ ապահովող: Անվտանգության փորձագետ Արման Սաղաթելյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը, գրում է Tert.am:

«Այսօր կա խնդիր ավելի հուժկու ներգրավման, որը լինի ոչ միայն դիվանագիտական գործիքակազմով, այլև իր մեջ պարունակի բոլոր հարակից կոմպոնենտները, ներառյալ՝ ուժային, որոնք ապահովում են իրավիճակի տիրապետման ողջ գործիքակազմը»,- նշել է նա:

ՌԴ-ի հետ աշխատանքներում պետք է լինել շատ հստակ մեր ակնկալիքների հարցում: «Աշխատանքը ՌԴ-ի հետ պետք է լինի այն մակարդակի վրա, որ հսկան լինի, որ մենք այստեղ գործ ունենք հակաահաբեկչական պայքարի էլեմենտների հետ», - նշել է նա:

Միացյալ Նահանգների հետ աշխատանքում, ըստ վերլուծաբանի, պետք է հաշվի նստենք առկա իրողությունների հետ. «Նախընտրական է տրամադրությունները, մենք դաշտ ունենք այդ նախընտրականում հարց լուծելու՝ այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական համայնքը»,-նշել է Կարեն Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ տպավորություն է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում տարածաշրջանում ինչ-որ պատասխանատվություն ստանձնել, և արդյունքում նրա գործողությունները դառնում են ավելի ձևական:

Ըստ Կարեն Բեքարյանի՝ եվրոպական արձագանքները ոչ միայն ուշանում են, այլ նաև օր-օրի սկսում են դառնալ անիմաստ: «Ֆրանսիան ունի մեծագույն շանս իրականություն փոխելու հողի վրա՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դա բերելով ընդհանրական եվրոպական օրակարգ», - նշել է նա՝ ընդգծելով, որ այստեղ մենք պետք է լինենք ոչ թե  պասիվ սպասողի, այլ՝ նախաձեռնողի դերում:

Ինչ վերաբերում է հարևան երկրների մոտեցումներին և նրանց հետ մեր աշխատանքներին, ապա, Կարեն Բեքարյանի կարծիքով, Իրանի կառուցողական ներգրավվածությունը պետք է հասնի այնպիսի կետի, որից հետո Իրանի կողմից էլ կարմիր գիծ դրվի մյուսների գործողությունների համար, իսկ Վրաստանը պետք է վերանայի իր մոտեցումը, քանի որ դրանով նա այսօր միանում է թշնամու գործողություններին: «Վրաստանը պատրաստվո՞ւմ է ունենալ նեյտրալիտետ, երբ Ադրբեջանը որոշել է ոչնչացնել Արցախի ազգաբնակչությունն ու քաղաքները»,-նշել է նա:

«Ի տարբերություն Ադրբեջանի, որն ունի հաղորդակցության բազմաթիվ հնարավորություններ, որտեղից իր լոգիստիկական աշխատում է, Հայաստանի պարագայում դա երկու գիծ է: Հաշվի առնելով, որ մեր ռազմավարական գործընկերը և դաշնակիցը գտնվում է հյուսիսում, մեր հյուսիսային գիծը՝ Վրաստանի հետ սահմանը, ավելի կարևորված է: Այս ուղերձը պետք է շատ հստակ լինի Վրաստանի համար»,-ընդգծել է նա:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են թեստավորել տարածաշրջանային դերակատարների, ուժային կենտրոնների և միջազգային կառույցների համբերության կարմիր գծերը, և այդ թեստավորման միջոցով «կարելիի» կարմիր գիծը լկտիաբար լայնացնում են, ինչը ցավագին հետևանքներ է ունենալու ոչ միայն մեր, այլև ողջ տարածաշրջանի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
   
07.12.2020
-1°   
08.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: