ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Ֆրանսիայում թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած հայի վիճակը ծանր է (տեսանյութ)

Ֆրանսիայում թուրքի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է, փոխանցում է Aysor:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը, որի ժամանակ խցանման մեջ գտնվող թուրքը մուրճով հարվածել էր ակցիայի ֆրանսահայ մասնակցի գլխին:

Հայ ցուցարարաները մուրճը վերցրել են իրենց մոտ: Այն փոխանցելու են տեղի ոստիկանությանը:

«Մակրոնը թող տեսնի՝ ինչ է կատարվում: Այսօր մեր երեխաների դեմ են, վաղը մյուս ժողովուրդների դեմ է արվելու սա: Նույն տեռորն է: Էրդողանը տեռորիստ է», - ասաց ակցիայի ֆրանսահայ մասնակիցը:

Հայերը Ֆրանսիայում շարունակում են խաղաղ ակցիան՝ վանկարնելով «Արցախը մերն է»:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
30.11.2020
   
01.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: